Պետդեպ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Քաղաքական
11:44 05/08/2014

Պետդեպ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր խոր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման կապակցությամբ: Այս մասին,  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին: 

«Մենք նախևառաջ խորապես անհանգաստացած ենք հուլիսի 31-ից հետո լարվածության սրման հետևանքով զգալի թվով զոհերի համար և ցավակցությունն ենք հայտնում վերջիններիս հարազատներին: Կոչ ենք անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և հարգել հրադադարի ռեժիմը: Այս համակարտության ռազմական լուծում հնարավոր չէ»,- հայտարարել է Պսակին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ շարունակվող բռնությունը միայն ավելի է բարդացնում խաղաղ կարգավորման հնարավորությունը՝ հավելելով նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է աջակցել կողմերին հակամարտության կարգավորման հարցում:

Նախորդող`
Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում բռնության դեպքերի բռնկումներով
ԵՄ-ն կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը
ԵԱՀԿ նախագահողն ու համանախագահները հայտարարություն են տարածել
Կառլ Բիլդտ. Հակամարտության գոտում զոհվածների քանակն ավելի փխրուն է դարձնում երերուն վիճակը
Պան գի Մունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը
Անջեյ Կասպրշիկը հայտարարություն է տարածել շփման գծի դիտարկման մամուլի հրապարակումների վերաբերյալ

Placeholder
Պետդեպ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի