Թուրք ազգայնականները սպառնում են  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած հայտնի  ռեժիսորին
Տարածաշրջան
14:51 05/08/2014

Թուրք ազգայնականները սպառնում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած հայտնի ռեժիսորին

Թուրք ազգայնականների խումբը սպառնալիքներ է տեղացել ծագումով թուրք գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինի հասցեին` Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմը նկարահանելու հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիեթ» թերթը: 

«Մենք բացահայտորեն սպառնում ենք Ագոս թերթին, հայ ֆաշիստներին և այսպես կոչված ինտելեկտուալներին: Այդ ֆիլմը չի ցուցադրվելու Թուրքիայի որևէ կինոթատրոնում: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը` մեր սպիտակ գլխարկներով և Ադրբեջանի դրոշով»,- ասված է հայտարարության մեջ: Վերջինս հրապարկվել է Թուրքական թուրանական ասոցիացիային պատկանող ամսագրում:

Թուրք ազգայնականները հավելել են նաև, որ այս ֆիլմը այն հաջորդական քայլերից մեկն է, որով Թուրքիային ստիպում են ընդունել կեղծ իրողություններ: Նկատենք, որ հայտարարության մեջ նշված «սպիտակ գլխարկներ» արտահայտությունը խորհրդանշում է Հրանտ Դինքի սպանողի` ազգայնականների համար ընդունելի կերպար լինելը, քանի որ վերջինս սպանությունը կատարելիս հենց սպիտակ գլխարկ է կրել:

Նախորդիվ`
Հայոց ցեղասպանությանը նվիրված թուրք ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Placeholder
Թուրք ազգայնականները սպառնում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած հայտնի ռեժիսորին