ԱԻՆ-ը ունի 4 հազար զորք և ցանկանում է ծառայություն կատարել բանակի հետ
Քաղաքական
12:17 07/08/2014

ԱԻՆ-ը ունի 4 հազար զորք և ցանկանում է ծառայություն կատարել բանակի հետ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության այսօրվա նիստում հանդես եկավ մի առաջարկով, որը ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` «այդտեղ քննարկելու առարկա չէր»:

«Ես ավելի քան վստահ եմ, որի Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է, սակայն Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերն այսօր սահմանին ծառայություն են կատարում բանակի հետ:

Մենք ունենք Արտակարգ իրավիճակների նախարարության քաղացիական պաշպանության ծառայություն, ունենք մոտ 4 հազար զորք: Ես առաջարկում եմ, որ մեզ տարածք տրամարդեն, որ մեր տղաները այնտեղ ծառայություն կատարեն»,- հայտարարեց Արմեն Երիցյանը, սակայն վարչապետ Աբրահամյանը հայտարարեց, որ սա մի քիչ լուրջ քայլ է, զգոն քայլ է և պետք է առանձին քննարկվի:

«Կարծում եմ հիմա չարժի արձագանքել, պարոն Օհանյան, եկեք հիմա այդ մասին չխոսենք»,- դիմելով Պնախարարին` հայտարարեց վարչապետը:

«Պարոն վարչապետ, կքննարկենք միասին», -արձագանքեց Սեյրան Օհանյանը:

Placeholder
ԱԻՆ-ը ունի 4 հազար զորք և ցանկանում է ծառայություն կատարել բանակի հետ