Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
Աշխարհում
12:57 07/08/2014

Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)

Հայաստանում եզդիների համայնքը Իրաքի եզդիներին օգնելու խնդրանքով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Բաց նամակում մասնավորապես նշվում է, որ օրերս, «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա, որի հետևանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչներ:

Panorama.am-ի հետ զրույցում Սինջար եզդիների ազգային միավորման Բորիս Մուրազին ասաց, որ այսօր իրենք Իրաքում եզդի համայնքի շուրջ ստեղծված իրավիճակի համար  բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց և խնդրել,  որպեսզի Հայաստանը միջոցներ ձեռնարկի՝ եզդիներին օգնության հասնելու:

«Չկարողացանք հանդիպել վարչապետին: Ասացին, որ նա այս պահին զբաղված է և մենք մեր նամակը հանձնեցին կառավարության ներկայացուցչին»,-ասաց Բորիս Մուրազին:

Նա նաև նշեց, որ Իրաքում ապրում է ավելի քան մեկ ու կես միլիոն եզդի, սակայն այն մարզում, որտեղ տեղի է ուեցել զինված հարձակում, ապրում է 380 հազարից ավել եզդի:

Բաց նամակի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում:


 

Placeholder
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)