Ռուսաստանը սպառնում է փակել օդային տարածքը  դեպի Հայաստան իրականացվող չվերթների համար
Քաղաքական
14:04 07/08/2014

Ռուսաստանը սպառնում է փակել օդային տարածքը դեպի Հայաստան իրականացվող չվերթների համար

Ռուսաստանի վարչապետ Դմիտի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում արևմտյան ավիաընկերությունների թռիչքների համար իր երկրի օդային տարածքը փակելու համար: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: 

Սա կարող է դառնալ պատասխան գործողություն՝ «Դոբրոլյոտ» ավիաընկերության դեմ ԵՄ ձեռնարկած պատժամիջոցներին: Ռուսաստանը մտադիր է դադարեցնել ուկրաինական ընկերությունների կողմից դեպի մի քանի երկրներ տրանզիտ չվերթները, որոնք իրականացվում են Ռուսաստանի օդային տարածքով:

«Ռուսաստանը դադարեցնում է Ռուսաստանի օդային տարածքով դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ու Թուրքիա կատարվող տրանզիտ չվերթները»,-ըստ լրատվամիջոցի հայտարարել է Մեդվեդևը:

ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը Panorama.am-ին հայտնեց, որ ուկրիանական ավիաուղիները չվացուցակում նախատեսված փոփոխություններ այս պահին չեն ներկայացրել:

Placeholder
Ռուսաստանը սպառնում է փակել օդային տարածքը դեպի Հայաստան իրականացվող չվերթների համար