Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազատամարտիկ. «Սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ զինվորների կողքին». «Առավոտ»
«Մենք մեր զինվորների կողքին ենք, ոչ միայն այս օրերիս, մինչև հիմա էլ տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ զինվորների մարտական ոգին բարձր մնա»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ-ի նախագահ Յուրի Միքայելյանը՝ հավելելով, որ այժմ էլ զինվորի ու հայկական բանակի կողքին են:
«Այս օրերին էլ զինվորի մարտական ոգին շատ է բարձրանում: Մենք, որ զինվորի կողքին կանգնում ենք, զինվորն ասում է՝ ոնց որ տանը լինենք: Հիմա սահմանում համեմատաբար հանգիստ է, Չինարիում ենք՝ սահմանին, զինվորների կողքին»,- ասել է Յուրի Միքայելյանը և ցավ հայտնել, որ երեկ Չինարիի բնակիչներից մեկն անզգուշաբար անցել էր սահմանը և գերի ընկել ադրբեջանցիներին: