Միկոյանի արձանը պատրաստ է, տեղադրման վայրը՝ որոշված. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:28 08/08/2014

Միկոյանի արձանը պատրաստ է, տեղադրման վայրը՝ որոշված. «Հրապարակ»

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ ԽՍՀՄ քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրին պատրաստ է: Այն տեղադրվելու է Մոսկովյան պուրակում` ԿԸՀ շենքի դիմաց, տեղադրման ժամկետը դեռ հայտնի չէ:

«Տեղադրման ժամկետը ճշտելու համար քաղաքապետարանից խորհուրդ են տվել դիմել արձանի պատվիրատուին, իսկ պատվիրատուն ու ֆինանսավորողը Միկոյանի ընտանիքն է, որն առայժմ լռություն է պահպանում»,-նշել է թերթը:

Placeholder
Միկոյանի արձանը պատրաստ է, տեղադրման վայրը՝ որոշված. «Հրապարակ»