Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանցիների կողմից գերեվարված Կարենը գնացել էր փայտ հավաքելու. «Հրապարակ»
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից մեկը ադրբեջանցիների կողմից երեկ գերեվարվել է: Գյուղապետ Սամվել Սաղոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել, որ գերի է ընկել Կարեն Արտուշի Պետրոսյանը:
«Հարևաններից տեղեկացա, որ գնացել էր փայտ հավաքելու, ըստ երևույթին՝ այնտեղ մոլորվել է: Մենք գյուղում զգուշացրել էինք, որ գյուղացիները կտրուկ քայլերի չդիմեն, ինչո՞ւ է նման բան արել, չեմ կարող ասել»,- ասաց Սաղոյանը:
Խոսելով երիտասարդի մասին՝ գյուղապետը տեղեկացրեց, որ Կարենն ամուսնացած չէ, իսկ գյուղում աչքի է ընկել հանգիստ բնավորությամբ: Դեպքի մասին արդեն հայտնել են պաշտպանության նախարարությանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը: