Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկեց «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» համատեղ ծրագիրը. «Եզակի հնարավորություն՝ հայ ուսանողների համար»
«Լույս» հիմնադրամը և Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ազդարարում են «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» համատեղ ծրագրի մեկնարկը: Ծրագիրը կրթական գերազանցությունը խթանելու հրաշալի հնարավորություն է հայ ուսանողների համար: 2015-2016 թթ. ծրագիրը մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչն ասաց, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստան-Մեծ Բրիտանիա կապերը և «Լույս» հիմնադրամի հետ այս համագործակցությունը դրա լավագույն օրինականերից մեկն է:
«Թե «Լույս» հիմնադրամը, թե «Չիվնինգի» ծրագիրը նույն նպատակն ունեն՝ աջակցել լավագույն հայ ուսանողներին սովորել բրիտանական լավագույն համալսարանում՝ նպաստել, թե երկրի, թե անձնական բարեկեցությանը»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ դարեր շարունակ համաշխարհային մակարդակում բրիտանական համալսարանները լավագույնն տասնյակում են և սահմանում են համալսարանական կրթության չափորոշիչները: Քեթրին Ջեյն Լիչն-ն ասաց, որ «Չիվնինգի» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 1996 թվականին: Այս ընթացքում ծրագրի շրջանակներում բրիտանական համալսարաններում սովորել է 100 հայ ուսանող. «Հույս ունենք, որ կավելացնենք հայ երիտասարդների թիվը, քանի որ ընդհանուր ֆինանսավորումը մեծացել է»:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանն իր խոսքում ասաց, որ այսօրվա գիտահենք տնտեսությունը պահանջում է սովորելու, գործելու և համաստեղծելու հմտություններ: Ըստ նրա, իրենք ձգտում են գերազանցության, կուռ էթիկայի և կրթում են մտքի ու գործի մարդկանց սերունդ:
Հայաստանի քաղաքացիներն արդեն կարող են դիմել 2015-2016 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի համար: Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում սովորել համար: Համալսարանից ընդունելության հրավեր ստանալուց հետո թեկնածուները կարող են դիմել «Լույս» հիմնադրամին: Հայաստանում բրիտանական դեսպանատունը և «Լույս» հիմնադրամը կվճարեն յուրաքանչյուր կրթաթոշակի ծախսերի 50 տոկոսը (ուսման վարձ, կեցության ամենամսյա ծախսեր, նպաստային փաթեթ, ճանապարհածախս): Ուսման ավարտից հետո շահառուները ձեռք բերած հմտությունները կներդնեն Հայաստանի զարգացման գործում:
«Չվինինգի կրթաթոշակի» պատասխանատու Նաիրա Սուլթանյանն ասաց, որ այս ծրագիրը եզակի հնարավորություն է տալիս հայ ուսանողներին սովորել լավագույն բրիտանական համալսարաններում:
«Դիմում-հարցաթերթիկն օն-լայն լրացնելու ժամանակ շատ կարևոր է՝ նպատակի նկարագրությունը ներկայացնել շատ ճիշտ, հետաքրքիր»,- նշեց նա:
ՀՀ-ում Մեծ Բրիատանիայի դեսպանն ու «Լույս» հիմնարդամի կրթական ծրագրի գործադիր տնօրենը ստորագրեցին «Չիվնինգի և «Լույսի» կրթաթոշակներ» համատեղ ծրագրի գործարկման հուշագիրը:
««Լույսը» շարունակում է իր կրթաթոշակի ծրագիրը: Արդեն սկսկել ենք համագործակցությունը Շվեյցարիայի դեպսանի հետ: Այսօր «Լույսը» պատրաստ է բոլոր երկրների հետ ծրագրեր կնքել, որպեսզի մեր ուսանողների կրթաթոշակի ծրագրերը բազմանան լավագույն կենտրոնների հետ: Մեր նպատակն է ապահովել ուսանողների ուսուցումն աշխարհի լավագույն կենտրոններում»,- ասաց Ժ. Կարաասլանյանը: