Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»
Քաղաքական
14:59 08/08/2014

Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, որ նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»: Այս մասին գրել է ադրբեջանական  «Հաքքին.ազ»-ը և նշել, թե «մահվան պատճառը եղել է սրտանոթային անբավարարությունը»:

Աղբյուրը նաև հայտնել է, որ Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակը:

Panorama.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ԿԽՄԿ երևանյան գրասենյակից: ԿԽՄԿ երևանյան պատվիրակության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ այս պահին մեկնաբանություն չունեն:

Նախորդող`
ՊՆ. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է

Placeholder
Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»