#‎StopAliyev‬ անվամբ արշավ է սկսվել «Facebook»-ում  և «Twitter»-ում
Քաղաքական
13:24 08/08/2014

#‎StopAliyev‬ անվամբ արշավ է սկսվել «Facebook»-ում և «Twitter»-ում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ‪#‎StopAliyev‬ անվամբ արշավ է սկսել Facebook և Twitter սոցիալական ցանցերում: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Դրանով հանձնախումբը փորձելու է սոցցանցերի աշխարհի օգտատերերին իրազեկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կառավարության իրականացրած սահմանային հարձակումների, հայկական կորուստների մասին:

Լեռնային Ղարաբաղի անկախության ու խաղաղության ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայ դատի հանձնախումբն աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել արշավին: Հանձնախումբը նաև հորդորել է սոցցանցերի միջոցով նամակներ հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ալիեւին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց»:

 

Placeholder
#‎StopAliyev‬ անվամբ արշավ է սկսվել «Facebook»-ում և «Twitter»-ում