Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի
Սպորտ
17:32 11/08/2014

Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող զինվորների և սպայական անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը` նշելով, որ նախարարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, զինվորների ֆիզիկական կուլտուրայի վիճակին, մարտական և հոգեբանական պատրաստվածությանը:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ ֆիզիկական բարձր պատրաստվածության, համախմբվածության և ընկերասիրության շնորհիվ պետական սահմանն ամուր պահելու, անձնվիրաբար ու խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար:

Placeholder
Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի