Twitter-ում կայացել է Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակի պրեմիերան
Աշխարհում
14:00 14/08/2014

Twitter-ում կայացել է Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակի պրեմիերան

Մայքլ Ջեքսոնի մահից հետո թողարկված Xscape ալբոմից A Place With No Name երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է այսօր Twitter-ում: Տվյալ սոցիալական ցանցում նախկինում երբեք տեսահոկովակի պրեմիերա չի եղել: Միաժամանակ թվիթերյան շնորհանդեսի հետ տեսահոլովակը ցուցադրվել է Նյու Յորքի «Թայմս-Սքյուեր» հրապարակում` մեծ էկրանի վրա: Այս մասին գրում է Լենռա.ռու կայքը: 

A Place With No Name երգը Ջեքսոնը ձայնագրել է 1998 թ., բայց  միայն 2014 թ. ալբոմում է ընդգրկվել: Տեսահոլովակում կան 1992 թ. կադրեր, որոնք նկարահանվել են In The Closet երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ:

Placeholder
Twitter-ում կայացել է Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակի պրեմիերան