Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նորվեգական Տրոմսյոյում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցը մահացել է օգոստոսի 14-ին կայացած պարտիայի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է AP-ն:
Հայտնի է միայն, որ շախմատիստը մրցաշարում ներկայացնում էր Սեյշելյան կղզիները և 67 տարեկան էր: Նա կորցրել է գիտակցությունը Օլիմպիադայի վերջին տուրի պարտիայի ժամանակ:
Մրցաշարի մամուլի քարտուղար Յարլե Հեյթմանը հայտարարել է, որ նույն օրը ավելի ուշ հյուրանոցային իր համարում մահացել է ուզբեկ շախմատիստներից մեկը: Նորվեգական ոստիկանությունը հաղորդել է, որ երկու շախմատիստներն էլ մահացել են բնական պատճառներով: