Տնտեսագիտական համալսարանի  ֆինասական ֆակուլտետի դեկանը վթարի է ենթարկվել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:27 16/08/2014

Տնտեսագիտական համալսարանի ֆինասական ֆակուլտետի դեկանը վթարի է ենթարկվել. «Հրապարակ»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինասական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նախօրեին ավտովթարի է ենթարկվել: Օգոստոսի 14-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Զաքար Կիրակոսյանը ծանր գանգուղեղային տրավմա է ստացել:

Ականատեսները «Հրապարակ»-ին պատմել են, որ «Կամազ» մակնիշի մեքենան դուրս է եկել նրա դիմաց, Զաքար Կիրակոսյանը փորձել է խուսանավել, մեքենան շրջվել է և նա ծանր վնասվածք է ստացել: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից «Հրապարակ»-ին տեղեկացրել են, որ դեկանը, բացի ծանր գանգային տրավմայից, ունի նաև պոլիտրավմա, գտնվում է կոմատոզ վիճակում:

Placeholder
Տնտեսագիտական համալսարանի ֆինասական ֆակուլտետի դեկանը վթարի է ենթարկվել. «Հրապարակ»