Իրաքի հյուսիսում մահապատժի է ենթարկվել 80 եզդի
Քաղաքական
10:31 16/08/2014

Իրաքի հյուսիսում մահապատժի է ենթարկվել 80 եզդի

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 80 եզդիների այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են ընդունել իսլամը: «Վեստի.ռու»-ի  հաղորդմամբ, ողբերգությունը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող եզդիներով բնակեցված մի գյուղում: Ականատեսները պատմել են, որ բացի սպանություններից, գրոհայիններն իրենց հետ անհայտ ուղղությամբ տարել են կանանց:

Եզդի պատգամավոր Մահամա Խալիլը խոսել է փրկված գյուղացիների հետ, ովքեր նշել են, որ կոտորածը տեղի է ունեցել մեկ ժամվա ընթացքում:

Ի դեպ, ըստ Իրաքի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախարարի` «Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում սկսած հրաձակումների ընթացքում սպանել է 500 եզդու: Բացի այդ, նրանք կենդանի այրել են կանանց և երեխաների: Մոտ 300 կնոջ առևանգել են և որպես ստրուկ են վաճառում:

Ինչպես գրում է ռուսական աղբյուրը, հունիսի վերջին այս խմբավորումը հայտարարեց Սիրիայի ու Իրաքի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մտադրության մասին: Նրանք սպանում են հայրյուրավոր եզդիների միայն այն բանի համար, որ հրաժարվում են ընդունել իսլամը: Կան ապացույցներ, որ գրոհայինները ողջ-ողջ թաղել են կանանց ու երեխաներին:

Նախորդող հրապարակումներ՝
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Հայաստանի եզդիական կազմակերպությունները պետք է հանդես գան հստակ մշակված ծրագրով»
 

Placeholder
Իրաքի հյուսիսում մահապատժի է ենթարկվել 80 եզդի