Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար
Համացանց
13:25 19/08/2014

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար

Օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 92 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 68-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում, 1 տրանսպորտային միջոցի խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ձայնով երթևեկելու համար:

Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

 

Placeholder
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար