Հակառակորդը շուրջ 40 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Հասարակություն
11:07 21/08/2014

Հակառակորդը շուրջ 40 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա -ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

Placeholder
Հակառակորդը շուրջ 40 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը