Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ կանցկացվի կրթական նյութերի հրատարակման մրցույթ
Կրթություն, գիտություն
18:24 23/08/2014

Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ կանցկացվի կրթական նյութերի հրատարակման մրցույթ

2015թ. մայիսի 14-15-ը Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպման համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2014թ. տեղեկատվական նյութերի մշակում, հրատարակում, որոնք վերոնշյալ գագաթաժողովի և ֆորումի մասնակից երկրներին կտրամադրեն ընդգրկուն և մանրամասն տեղեկատվություն ՀՀ կրթության և գիտության ոլորտի մասին: Այս մասին հաղորդում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, նշված տեղեկատվական նյութերը պետք է ամփոփ ներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, դրա առավելությունները և զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները:

2014-2015թթ. ընթացքում նախատեսվում է որևէ ամսագրում հրատարակել հոդվածների շարք: Մանրամասները ներկայացված են ԿԳՆ պաշտոնական կայքում:

 

 

Placeholder
Բոլոնիայի քարտուղարության նախարարական գագաթաժողովին ընդառաջ կանցկացվի կրթական նյութերի հրատարակման մրցույթ