ԿԳՆ. Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նվազագույն շեմը
Կրթություն, գիտություն
16:10 23/08/2014

ԿԳՆ. Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նվազագույն շեմը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.

1)բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,

2)մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:

Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանա ցանկը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Placeholder
ԿԳՆ. Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նվազագույն շեմը