Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Կոմպոզիտորների միությունը նոր նախագիծ է մշակում
Օրվա թեմա
16:41 26/08/2014

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Կոմպոզիտորների միությունը նոր նախագիծ է մշակում

Հայաստանի կոմպոզիտորների միությունը նոր նախագիծ է նախաձեռնել՝ հավաքում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններ՝ անկախ ժանրային առանձնահատկություններից: Այս մասին Panorama.am-ին ասացին միությունից:

Կարող են աշխատանքներ ներկայացնել միայն Կոմպոզիտորների միության անդամները: Ստեղծագործություններն ընդունվում են մինչև օգոստոսի 29-ը:

«Նախագիծը նոր է, դեռևս ձևավորման փուլում է: Այս պահին հստակ չենք կարող ասել, թե ինչպես կօգագործենք այդ ստեղծագործությունները»,- փոխանցեցին միությունից:

Placeholder
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Կոմպոզիտորների միությունը նոր նախագիծ է մշակում