Հայաստանից օգնություն կտրամադրվի Իրաքի եզդիներին. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:11 27/08/2014

Հայաստանից օգնություն կտրամադրվի Իրաքի եզդիներին. «Հրապարակ»

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին «Հրապարակ»-ին տեղեկացրել է, որ այսօր Իրաքում գտնվող եզդիներին օգնություն են տալու:

Մեկ շաբաթվա ընթացքում հավաքվել են 10 հազար ԱՄՆ դոլար, հագուստ, տաք ծածկոցներ, դեղորայք:

«Մենք գումար ենք մեզ հետ տանում, որ մաքսազերծման համար ավելորդ ծախսեր չանենք, անհրաժեշտ գնումները կարվեն տեղում: Մարդիկ ինչով կարողանում են, օգնում են` տաք հագուստ, դեղորայք, այլ պարագաներ»,-հավելել է ՀԿ նախագահը:

Placeholder
Հայաստանից օգնություն կտրամադրվի Իրաքի եզդիներին. «Հրապարակ»