Կալիֆորնիայի սենատը ճանաչել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
Քաղաքական
10:35 28/08/2014

Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք Asbarez-ից:

Կալիֆորնիայի սենատը նաև որոշել է բանաձը ներկայացնել ԱՄՆ կոնգրեսին և նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Բանաձևը սենատին ներկայացրել էր սենատոր Քևին դե-Լեոնը`

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի վեհաժողովը Արցախի անկախության մասին օրինագիծը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր այս տարվա մայիսի 8-ին: Օրինագիծը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին: Միաժամանակ նշվում է, որ Կալիֆորնիայի օրենսդրական պատմության մեջ նման բանաձևի ընդունում գործնականում տեղի է ունենում առաջին անգամ:

 

Placeholder
Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը