Դավութօղլուի մանիֆեստի կետերից մեկը վերաբերում է Հայկական հարցին
Քաղաքական
11:24 28/08/2014

Դավութօղլուի մանիֆեստի կետերից մեկը վերաբերում է Հայկական հարցին

Թուրքիայում 1382 ձայնով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ընտրված Ահմեթ Դավութօղլուն, կուսակցության համագումարում ելույթ ունենալով, ներկայացրել է իր 9 կետից բաղկացած մանիֆեստը:

Դավութօղլուն այդ 9-ը կետում ներկայացրել է երկրի տնտեսության, մշակույթի, արտաքին քաղաքականության, արդարադատության ոլորտներում, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման գործընթացներում և այլ հարցերում կուսակցության անելիքները:

Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի` մանիֆեստի 9-րդ` «արտաքին քաղաքականություն» կոչվող կետը վերաբերում է հայկական հարցին: Դրա մեջ մասնավորապես ասվում է. «2001 թվականից սկսած արտաքին քաղաքականություն ասելիս հասկանում ենք արտաքին հարաբերություններ: Արտաքին քաղաքականության ողջ օրակարգը կազմված է Կիպրոսի ու Հայկական հարցերից: Հիմնարար սկզբունքներից երբեք չենք հրաժարվելու»:

Placeholder
Դավութօղլուի մանիֆեստի կետերից մեկը վերաբերում է Հայկական հարցին