Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ
Քաղաքական
15:42 28/08/2014

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությամբ է հանդես եկել Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի որոշումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչում»,-ասված է հայտարարությունում:
 

Placeholder
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ