«Օրվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք խոսել Հակոբի հետ». Հարություն Ինջիղուլյան
Տարածաշրջան
13:16 01/09/2014

«Օրվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք խոսել Հակոբի հետ». Հարություն Ինջիղուլյան

«Օրվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք Skype-ի միջոցով կապ հաստատել է և խոսել Հակոբի հետ»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը:

Հարությունը հասկանալի պատճառներով չցանկացավ նշել, թե որ երկրում է գտնվում եղբայրը. «Նրա հետ ամեն ինչ կարգին է, սակայն դեռ չի հասել այն երկիրը, որտեղ որ պետք է հիմնական բնակվի»,-ավելացրեց Հարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Կարմիր խաչը տեղեկություն էր ստացել, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր:

Նախորդող հրապարակումներ՝
Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. առողջական խնդիրներ չունի
ԿԽՄԿ-ն հաստատեց Հակոբ Ինջիղուլյանին 3-րդ երկրի հանձնելու մասին տեղեկությունը
Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

Placeholder
«Օրվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք խոսել Հակոբի հետ». Հարություն Ինջիղուլյան