ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին
Տնտեսություն
13:35 01/09/2014

ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և ծանոթացել հիմնարկի աշխատանքներին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահները եղել են «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Նախագահ Սահակյանը կարևորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ և թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա:
Նախագահներին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
ՀՀ և ԼՂՀ նախագահներն ծանոթացել են «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ի աշխատանքներին