Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղյան հարցը` Թուրքիայի կառավարության գործողությունների ծրագրում
Քաղաքական
11:15 02/09/2014

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղյան հարցը` Թուրքիայի կառավարության գործողությունների ծրագրում

Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախօրեին խորհրդարանում ներկայացրել է Թուրքիայի 62-րդ կառավարության գործողությունների ծրագիրը, որում անդրադարձ կա նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Դավութօղլուն մասնավորապես ասել է. «Մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու տարածաշրջանում առկա լարվածության նվազեցումն է: Այս տեսակետից մենք կշարունակենք ջանքեր գործադրել Հարավային Կովկասում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու, Ադրբեջանի տարածքների և Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության վերացման ուղղությամբ: Կշարունակվեն նաև հայ-թուրքական կարգավորմանն ուղղված մեր քայլերը: Ակնկալում ենք, որ Հայաստանը ոչ թե պատմական թշնամությամբ, այլ փոխադարձ շահերի և համագործակցության տանող, արդար հիշողության որոնմանն ուղղված համապարփակ ընկալմամբ կառաջնորդվի և մեր նախաձեռնություններին առաջադեմ մոտեցմամբ կպատասխանի»:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:

Placeholder
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ղարաբաղյան հարցը` Թուրքիայի կառավարության գործողությունների ծրագրում