Միլանի կենտրոնում հայտնաբերվել են միջնադարյան քաղաքի մնացորդներ
Մշակույթ
19:44 02/09/2014

Միլանի կենտրոնում հայտնաբերվել են միջնադարյան քաղաքի մնացորդներ

Միջնադարյան քաղաքի մնացորդներ են հայտնաբերել Իտալիայի երկրորդ քաղաքի՝ Միլանի կենտրոնում: Այս մասին գրում է «La Repubblica»-ն: Հնագույն պատերի մնացորդները և ենթադրաբար մի քանի շենքեր բացվել են շինարարական աշխատանքների ժամանակ: Հնագետների առաջին վերլուծությունների համաձայն, խոսքը 1200-1500-ական թվականների շինության մասին է:

Ըստ աղբյուրի, հնագետները պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն այդ գտածոն, որպեսզի պարզվի նրա պատմական նշանակությունը:

Միլանի տաճարի (իտալ.՝ Duomo di Milano) կառուցումը սկսվել է 1386 թվականին, բայց ավարտվել է միայն 19-րդ դարի սկզբին, մի քանի դետալ նույնիսկ կառուցվել է մինչև 1965 թվականը:

 

Placeholder
Միլանի կենտրոնում հայտնաբերվել են միջնադարյան քաղաքի մնացորդներ