Ջերմաստիճանը կնվազի
Օրվա թեմա
11:07 03/09/2014

Ջերմաստիճանը կնվազի

Աշունը դանդաղ իրեն զգացնել է տալիս, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, նաև կանձրևի:Հայաստան ի տարածքում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Այսօր ցերեկը կգրանցվի +36, գիշերը՝ +22 աստիճան:
 

Placeholder
Ջերմաստիճանը կնվազի