Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում
Սպորտ
19:12 04/09/2014

Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Երևանում ավարտված Հայաստանի 75-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը 8,5 միավորով երկրորդն է: Պատանի շախմատիստ Արման Միքայելյանը վաստակեց 7,5 միավոր և, լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով երեք այլ մասնակիցներից, գրավեց երրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գաբուզյանը, Շահինյանը և Միքայելյանը իրավունք ստացան` մասնակցելու Հայաստանի 75-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

Placeholder
Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում