Ականի պայթյունից վիրավորված լեյտենանտի վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Հասարակություն
11:44 05/09/2014

Ականի պայթյունից վիրավորված լեյտենանտի վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից հատվածում երեկ ականի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողներից մեկը։ Panorama.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովահաննիսյանը հայտնեց, որ վիրավորված 47-ամյա լեյտենանտ Վարդան Ավագյանն այս պահին Բերդի հոսպիտալում է. «Նրա վիճակը կայուն ծանր է, բայց դեպի լավացման է գնում»:

Վարդան Ավագյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է։

Placeholder
Ականի պայթյունից վիրավորված լեյտենանտի վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ