Ջ. Ուորլիք. «Քերին արդյունավետ բանակցություններ է անցկացրել»
Քաղաքական
11:42 05/09/2014

Ջ. Ուորլիք. «Քերին արդյունավետ բանակցություններ է անցկացրել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Պետքարտուղար Քերին Ուելսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ արդյունավետ բանակցություն է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերելու»,- գրել է Ջ. Ուորլիքը:
 

Placeholder
Ջ. Ուորլիք. «Քերին արդյունավետ բանակցություններ է անցկացրել»