Մեկնարկել են 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
Տնտեսություն
13:20 06/09/2014

Մեկնարկել են 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են  2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:

Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
 

Placeholder
Մեկնարկել են 2015 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները