Երևանի բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով
Կրթություն, գիտություն
16:25 08/09/2014

Երևանի բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը փոխանցում է, որ մինչև օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով:

«Դպրոցներում 1-4-րդ դասարանի բոլոր աշակերտները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների ռուսաց լեզվի դասագրքերը: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը վերոնշյալ դասագրքերն այս տարի անվճար է տրամադրել: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան կարգադրության՝ 5-ից 9-րդ դասարանների դասագրքերը վճարովի են»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Placeholder
Երևանի բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով