Ստամբուլում շինարարների ցույցը ցրել են արցունքաբեր գազով
Իրավունք
09:29 08/09/2014

Ստամբուլում շինարարների ցույցը ցրել են արցունքաբեր գազով

Ստամբուլում ոստիկանությունը ցրել է բանվորներին, որոնք հանրահավաք էին սկսել քաղաքի բազմաֆունկցիոնալ կենտրոններից մեկի շինհրապարակում գրանցված միջադեպի պատճառով: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Ընդհանուր առմամբ, Մեջիդիեքեյ շրջանում բողոքի ակցիային մասնակցել է հազարից ավելի մարդ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:

Ցուցարարները դժգոհել են կառավարությունից, քանի որ շինհրապարակում անվտանգության բավարար մակարդակ չի ապահովվում: Մինչ այդ հաղորդվել էր, որ կառուցվող շենքում վերելակի վթարի հետևանքով 10 բանվոր էր մահացել:

Placeholder
Ստամբուլում շինարարների ցույցը ցրել են արցունքաբեր գազով