Ա.Ռուստամյան. Քառյակը պահպանում է ձևաչափը
Քաղաքական
15:26 09/09/2014

Ա.Ռուստամյան. Քառյակը պահպանում է ձևաչափը

Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հերթական նիստը, որը ինտրիգներից զուրկ էր. ՀՅԴ-ն չհայտարարեց իր քառյակի ձևաչափը լքելու մասին, թեև նման տրամադրություններ նկատվում էին դեռ երեկվանից:

Փոխարենը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ քառյակը պահպանում է իր ձևաչափը, ավելին` ներկայումս նրանց օրակարգում ութ հիմնական հարց կա, որից միայն մեկի դեպքում միասնական մոտեցում չունեն:

Խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասին է: Իսկ մնացած հարցերում իրենք միասնական են. «Քառյակը քառյակ է այնքանով, քանի մենք կարողանում ենք այս յոթ հարցերի շուրջ միասնական լինել»:

Նա նշեց նաև, որ քննարկվել է համատեղ հանրահավաքներ անցկացնելու ժամկետների հարցը, բայց այս պահին նպատակահարմար չէ դա հրապարակել: Մանրամասները հաջորդիվ:

Նախորդող`
ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի ձմեռը, գարունը, ամառն ու դեռ չթեժացրած աշունը
Քառյակի առաջին նիստն ու առաջին ինտրիգը

Placeholder
Ա.Ռուստամյան. Քառյակը պահպանում է ձևաչափը