Գաբրիել Սարգսյանը` Իսպանիայի թիմային առաջնությունում
Սպորտ
13:41 09/09/2014

Գաբրիել Սարգսյանը` Իսպանիայի թիմային առաջնությունում

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում անցկացվող Իսպանիայի թիմային առաջնության հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Էթյեն Բաքրոյի հետ: Սարգսյանի գլխավորած «Մաջիք էքստրեմադուրան» 1,5:4,5 հաշվով պարտություն կրեց «Թալդեայից»:

Այժմ «Մաջիք էքստրեմադուրան» 7 միավորով ընթանում է չորրորդ տեղում` մեկ միավորով հետ մնալով առաջատար «Սոլվայից»:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, այսօր` վեցերորդ տուրում, կհանդիպեն այս երկու թիմը: Սարգսյանը սևերով կխաղա գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ:

Placeholder
Գաբրիել Սարգսյանը` Իսպանիայի թիմային առաջնությունում