Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ-ում ձևավորված տնտեսական իրավիճակը լավատեսական տրամադրվածություն չի ստեղծում. Զ. Թադևոսյան (տեսանյութ)
Մեր տնտեսության հետամնացության, աճի տեմպերի դանդաղեցման հիմնական պատճառներից մեկը արտագաղթն է, չնայած մեր իշխանությունները արտագաղթի խնդրին նայում են այնպես, կարծես դա լուրջ խնդիր չէ տնտեսական առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:
«Իրականում սպառողը բացակայում է և ավելի մեծ վնաս է հասցնում մեր տնտեսությանը»,-նշեց Թադևոսյանը:
Ըստ նրա ապրանքի իրացման շրջանառությունը բավականին պակասել է և պատճառն այն է, որ սպառողները պակասել են. «Մենք չունենք այնքան սպառող, որ անհանգստանանք, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը մեզ կկանգնեցնի դիֆիցիտի խնդրի առջև»:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանում ձևավորված տնտեսական իրավիճակը լավատեսական տրամադրվածության հիմքեր չի ստեղծում և վստահեցրեց, որ գործընթացը կսառեցվի:
Գյուղատնտեսական մթերքների փոխադրման բարդությունների և ՄՄ-ին անդամակցելու հետ կապված տնտեսագետի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում: