Ալրաղացի Լյովիկը՝ Գալուստ Սահակյանի խորհրդական. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:18 10/09/2014

Ալրաղացի Լյովիկը՝ Գալուստ Սահակյանի խորհրդական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` խորհրդարանում առաջիկայում նոր, ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ):

Չնայած այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանը մեկ գլխավոր և 6 «շարքային» խորհրդական ունի, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Լ. Սարգսյանին ևս աշխատանքի «տեղավորել»: Թերթին տեղեկություններ են հասել նաև, որ Լևոն Սարգսյանն արդեն իր շրջապատում հայտարարել է, թե շուտով Ազգային ժողով է վերադառնալու:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Նա նշել է, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում՝ հորդորելով հարցն ուղղել Գալուստ Սահակյանին:

Placeholder
Ալրաղացի Լյովիկը՝ Գալուստ Սահակյանի խորհրդական. «Ժողովուրդ»