Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին
Սպորտ
14:22 11/09/2014

Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱԺ փոխնախագահ, ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի, մասնավորապես, թեթև աթլետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Placeholder
Բակո Սահակյանն ընդունել է Ռոբերտ Էմմիյանին