Հնարավոր է՝ «Ազատ դեմոկրատները» կողմ արտահայտվեն խորհրդարանական մոդելին. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:10 11/09/2014

Հնարավոր է՝ «Ազատ դեմոկրատները» կողմ արտահայտվեն խորհրդարանական մոդելին. «ՀԺ»

Լավատեղյակ աղբյուրներից «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քաղաքական խորհուրդը առաջիկա օրերին քննարկելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր նախնական դիրքորոշումը: Կա բավական մեծ հավանականություն, որ կուսակցությունը կողմ կարտահայտվի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն:

«Եթե դա տեղի ունենա, «Ազատ դեմոկրատները» ՀՅԴ-ից հետո կլինի ընդդիմադիր դաշտում գործող երկրորդ կուսակցությունը, որ պաշտպանում է Ս.Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները»-գրել է թերթը:

Placeholder
Հնարավոր է՝ «Ազատ դեմոկրատները» կողմ արտահայտվեն խորհրդարանական մոդելին. «ՀԺ»