Գաբրիել Սարգսյանը` բրոնզե մեդալակիր
Սպորտ
14:26 11/09/2014

Գաբրիել Սարգսյանը` բրոնզե մեդալակիր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Լինարեսում ավարտված Իսպանիայի թիմային առաջնությունում «Մաջիք էքստրեմադուրա» ակումբի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր: «Մաջիք էքստրեմադուրան» 14 հնարավորից վաստակեց 10 միավոր: 12 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց «Մերիդան»: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եզրափակիչ տուրում Սարգսյանը պարտության մատնեց գրոսմայստեր Էդուարդո Իթուրիզագային, իսկ հայ գրոսմայստերի գլխավորած թիմը 5:1 հաշվով հաղթեց «Էքուիգոմային»:

Placeholder
Գաբրիել Սարգսյանը` բրոնզե մեդալակիր