«Էյր Արմենիան»-ն շարունակում է կանոնավոր գործունեությունը
Տնտեսություն
12:32 12/09/2014

«Էյր Արմենիան»-ն շարունակում է կանոնավոր գործունեությունը

«Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան» ԶԼՄ-ների միջոցով տարածել է հայտարարություն «Էյր Արմենիա» ավիաընկերության կողմից պարտավորությունները տասնօրյա ժամկետում չկատարելու հնարավոր հետևանքների մասին:

Գործարարության նորմերը պահանջում են, որպեսզի նման ծանուցումները կատարվեն ուղիղ հաղորդագրության միջոցով, այլ ոչ թե հրապարակայնորեն, և հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակով է կատարվել խուճապ առաջացնող վերոհիշյալ հայտարարությունը:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև վերջերս Պետական կորպորացիային վճարումները կատարում էր ԱՄՆ դոլարով: Սակայն իրականացված որոշ վճարումներ չեն հասել հասցեատիրոջը, քանի որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից կիրառվել են պատժամիջոցներ Պետկորպորացիային սպասարկող ռուսաստանյան «ՍՆՊ» բանկի նկատմամբ: Խնդիրը քննարկվել է Պետկորպորացիայի ղեկավարության հետ և համաձայնեցվել են դրա լուծման ուղիները և ժամկետները:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ չվերթներն իրականացնում է և իրականացնելու է համաձայն չվացուցակի, և խնդրում է իր հաճախորդներին և գործընկերներին չմատնվել խուճապի վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ:

Նախորդող նորություններ`
«Էյր Արմենիա»-ն չի կարողանում փոխանցումներ կատարել սանկցիաների պատճառով
Air Armenia-ի ներկայացուցիչ. ՌԴ-ն չի դադարեցնելու սպասարկումը. NEWS.am

Placeholder
«Էյր Արմենիան»-ն շարունակում է կանոնավոր գործունեությունը