«Հրաշալի քառյակ»-ին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:38 13/09/2014

«Հրաշալի քառյակ»-ին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է «Հրաշալի քառյակի»` երեկ կայացած հանդիպմանը և գրել.«Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը նախանձելի ժամանակներ չի ապրում: Որքան էլ հերքվեն քառյակի պառակտման մասին լուրերը, փաստ է, որ առկա տարաձայնությունների պատճառով համատեղ որոշում չեն կարողանում կայացնել:

Երեկ էլ հանդիպումից հետո Ռուբիկ Հակոբյանը հայտնել է, որ սպասվելիք հանրհավաքի օրը կհայտնեն սեպտեմբերի 17-ին: Սա, ըստ էության, փաստում է, որ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ և որոշել հանրահավաքի օրակարգը և ըստ այդմ ̀ Դաշնակցության մասնակցությունը»:

Մանրամասները̀ թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրաշալի քառյակ»-ին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ. «Հրապարակ»