Պան Գի Մուն. Իրանում թեև «Facebook»-ն ու «Twitter»-ն արգելված են, սակայն իշխանություններն օգտվում են դրանցից
Տարածաշրջան
11:44 13/09/2014

Պան Գի Մուն. Իրանում թեև «Facebook»-ն ու «Twitter»-ն արգելված են, սակայն իշխանություններն օգտվում են դրանցից

«Հասան Ռոհանիի պաշտոնավարման ընթացքում Իրանում մարդու իրավունքների և ազատ խոսքի ոլորտում էական բարելավում չի նկատվել»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Իրանում մարդու իրավունքների և խոսքի ազատության վերաբերյալ հրապարակած զեկույցում, անդրադառնալով սոցիալական ցանցերի գործունեությանը, մասնավորապես նշել է. «Այն դեպքում, երբ «Facebook»-ն ու «Twitter»-ը բազմաթիվ իրանցիների համար անհասանելի են, իրանցի պաշտոնյաներն օգտվում են այդ ցանցերից և դրանց միջոցով հրապարակում իրենց ուղերձները»:

Պան Գի Մունն իր ուղերձում նաև մտահոգություն է հայտնել Իրանում մահապատիժների թվաքանակի ավելացման առնչությամբ:

Placeholder
Պան Գի Մուն. Իրանում թեև «Facebook»-ն ու «Twitter»-ն արգելված են, սակայն իշխանություններն օգտվում են դրանցից