Սլովակիայի օպերային աստղերը՝ Հայաստանում
Մշակույթ
14:39 13/09/2014

Սլովակիայի օպերային աստղերը՝ Հայաստանում

Սեպտեմբերի 18-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա բացառիկ համերգային երեկո Սլովակիայի օպերային աստղերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնի մամուլի ծառայությունից:

Համերգին ելույթ է ունենալու Մարտինա Մասարիկովան (սոպրանո), Պավոլ Բրեսլիկը (տենոր), Ռոբերտ Պեչանեցը (դաշնակահար), Թերեզիա Կրուժլյակովան (մեցո-սոպրանո): Ծրագրում հնչելու է կոմպոզիտորներ Ա. Ալաբիևի, Ջ. Ռոսինիի, Գ. Դոնիցետիի, Ջ. Վերդիի, Լ. Դելիբեսի, Ֆ.Չիլեայի ստեղծագործությունները:

Placeholder
Սլովակիայի օպերային աստղերը՝ Հայաստանում