Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մեկնակը տրվելու է հայաստանյան պրեմիերաներով
Մշակույթ
10:11 13/09/2014

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մեկնակը տրվելու է հայաստանյան պրեմիերաներով

Սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի բացումը: Մեկնարկը կտրվի աննախադեպ համերգով՝ բրիտանացի DJ SWITCH-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:

Համերգը նվիրվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակին:

Համերգի ընթացքում լինելու են հայաստանյան պրեմիերաներ՝ Գաբրիել Պրոկոֆևի՝ Կոնցերտ ձայնարկչի և նվագախմբի համար, Մայլս Հենքոքի Կոնցերտ ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի համար (ելույթ է ունենալու նաև Բագրատ Տերտերյան (բիթբոքսեր/Հայաստան): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

 

 

Placeholder
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մեկնակը տրվելու է հայաստանյան պրեմիերաներով