Մագդեբուրգի համալսարանը և Երևանի  պետական բժշկական համալսարանը կհամագործակցեն
Կրթություն, գիտություն
17:03 16/09/2014

Մագդեբուրգի համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը կհամագործակցեն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայում հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարար Հ. Մյոլռինգի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները և գերմանացի գործընկերոջը հրավիրել մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայութոյունը:

ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեու թյունը և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին կենտրոնին աջակցություն ցուցաբերելու համար: Ա. Աշոտյանն առաջարկել է մի շարք նոր ծրագրեր, մասնավորապես Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Մագդեբուրգի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների ռեկտորների հետ:

Քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել Մագդեբուրգի համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև, որով նախատեսվում են երիտասարդ դասախոսների և բժիշկների փոխանակման ծրագրեր:

Հալլե-Վիտենբերգի համալսարանում հայկական պատվիրակությունը քննարկել է«Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանն աջակցության և կենտրոնի տնօրենին պրոֆեսորի հաստիք տրամադրելու համար: Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագում կրթական հարցերով հանձնաժողովի ղեկավար կազմի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հ արցեր:

Նախորդող հրապարակում՝
Հայ-գերմանական համագործակցություն՝ հանրակրթության բնագավառում

Placeholder
Մագդեբուրգի համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը կհամագործակցեն