Գալուստ Սահակյան. Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի առաջնահերթություններից մեկն է
Քաղաքական
14:55 16/09/2014

Գալուստ Սահակյան. Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի առաջնահերթություններից մեկն է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է, և վերջին շրջանում Չինաստանի հետ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի ապացույցն է Չինաստանի օժանդակությունը մեր երկրում իրականցվող բազմաթիվ ծրագրերին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է. «Միջոցառումների շարքը, որը նախատեսվում է հաջորդ տարի, նպատակ ունի հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը ողջ միջազգային հանրության կողմից»:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Երևանում նախատեսվող միջոցառումներին կմասնակցի նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը:

Դեսպան Թիան Չանչունը, իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար, անդրադարձել է հայ-չինական բարեկամությանը, որը դարերի պատմություն ունի, և վստահեցրել, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը հետագայում առավել կխորանա և կզարգանա:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արգասաբեր համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Placeholder
Գալուստ Սահակյան. Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի առաջնահերթություններից մեկն է